ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Խոդորկովսկին ազատության մեջ է

Խոդորկովսկին ազատության մեջ է
20.12.2013 | 15:15

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մի քանի րոպե առաջ լքել է Սեգեժայի գաղութը: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Վադիմ Կլյուգվանտը: «Հենց նոր մենք գաղութի ղեկավարությունից պաշտոնական հաստատում ստացանք, որ Միխայիլ Բորիսովիչը ազատ է արձակվել և հեռացել գաղութից»,-հայտարարել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խոդորկովսկին Վլադիմիր Պուտինին դիմել է ներման խնդրանքով` կապված մոր առողջական վիճակի հետ: Նրա փաստաբանները և ծնողները, սակայն, տեղյակ չեն այդ դիմումից: Որոշ քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ ընդդիմադիր Բորիս Նեմցովը, կասկած են հայտնել, թե Խոդոկովսկին ինքն է գրել դիմումը: Պուտինի մամուլի խոսնակ Պեսկովն ասել է, թե դիմումի տակ կա Խոդորկովսկու ստորագրությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2773

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ